Դատարանի վճիռը Քիմ Քարդաշյանին հարստացրել է ևս 2,7 միլիոն դոլարով

 

Ամերիկյան հեռուստաշոուի աստղ Քիմ Քարդաշյանը հարստացել է 2,7 միլիարդ դոլարով՝ շնորհիվ իր լուսանկարի: Նրա լուսանկարն առանց թույլտվության օգտագործելու համար Missguided USA կանացի հագուստի ապրանքանիշը դատարանի վճռով կփոխհատուցի 2,7 միլիոն դոլար, գրում է TMZ-y:

Դատարանի որոշման մեջ ասվում է, որ վերոնշյալ ապրանքանիշը բազմիցս առանց թույլատրության օգտագործել է Քարդաշյանի լուսանկարը իր գովազդային նպատակներով: Ապրանքանիշի առաջարկած տեսականում բազմաթիվ են այնպիսի հագուստները, որոնք գրեթե ոչնչով չեն տարբերվում Քարդաշյանի հավաքածուներում առկա հագուստներից:

Նախապես Քարդաշյանը պահանջել էր որպես բարոյական վնասի փոխհատուցում իրեն տրամադրել 5 միլիոն դոլար: Նա ներկայացրել էր փաստաթղթեր այն մասին, որ ինքը կարող է աշխատել շատ խոշոր գումարներ և նշել, որ իր ինստագրամյան միայն մի գրառումն իրեն բերում է 300-500 հազար դոլար:

https://mamul.am/am/news/155025

Be the first to comment on "Դատարանի վճիռը Քիմ Քարդաշյանին հարստացրել է ևս 2,7 միլիոն դոլարով"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ