Օշականի կամրջի տակ տեղադրված լողավազանի ջուրը դատարկվել է, ապամոնտաժվում է

 

Օշականի կիսաքանդ կամրջի տակ տեղադրված լողավազանի վերաբերյալ ոլորտի պատասխանատու ստորաբաժանմանը իմ կողմից տրվել է հանձնարարական խնդիրը ուսումնասիրելու եւ դրան լուծում տալու վերաբերյալ:

 Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը:

«Օշական համայնքի ղեկավարին առաջարկվել է օրենսդրությամբ սահմանված կարգով ապամոնտաժել տեղադրված ժամանակավոր լողավազանը եւ տարածքը բերել նախկին տեսքին:

Համայնքի ղեկավարը նշել է, որ քաղաքացիների կողմից լողավազանը տարածքում տեղադրվել է ինքնակամ, դրա տեղադրման վերաբերյալ համայնքի կողմից տրված թույլտվություն առկա չէ եւ պարտավորվել է սեղմ ժամկետում ապամոնտաժել փչովի ժամանակավոր լողավազանը եւ ապահովել տարածքի նախկին տեսքը:

Արդեն իսկ լողավազանի ջուրը դատարկվել է, ապամոնտաժումը ընթացքի մեջ է: Տարածքը նախկին տեսքին բերելու համար մարզպետարանի կողմից վերջնաժամկետ է սահմանվել հուլիսի 15-ը»,-գրել է մարզպետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կամուրջ հուշարձանի տարածքում լողավազան էր տեղադրվել, որը ապամոնտաժելու համար «Պահպանության ծառայություն»–ը դիմել է Արագածոտնի մարզպետին։

#Օշականի կիսաքանդ կամրջի տակ տեղադրված լողավազանի վերաբերյալ ոլորտի պատասխանատու ստորաբաժանմանը իմ կողմից տրվել է հանձնարարական խնդիրը ուսումնասիրելու և դրան լուծում տալու վերաբերյալ:
Օշական համայնքի ղեկավարին առաջարկվել է օրենսդրությամբ սահմանված կարգով ապամոնտաժել տեղադրված ժամանակավոր լողավազանը և տարածքը բերել նախկին տեսքին:
Համայնքի ղեկավարը նշել է, որ քաղաքացիների կողմից #լողավազանը տարածքում տեղադրվել է ինքնակամ, դրա տեղադրման վերաբերյալ համայնքի կողմից տրված թույլտվություն առկա չէ և պարտավորվել է սեղմ ժամկետում ապամոնտաժել փչովի ժամանակավոր լողավազանը և ապահովել տարածքի նախկին տեսքը:
Արդեն իսկ լողավազանի ջուրը դատարկվել է, ապամոնտաժումը ընթացքի մեջ է:
Տարածքը նախկին տեսքին բերելու համար մարզպետարանի կողմից վերջնաժամկետ է սահմանվել հուլիսի 15-ը:

http://asekose.am/hy_AM/news/8/281144-osakani-kamrji-tak-texadrvac-loxavazani-joure-datarkvel-e—apamontajvoum-e.html

Be the first to comment on "Օշականի կամրջի տակ տեղադրված լողավազանի ջուրը դատարկվել է, ապամոնտաժվում է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ