Երիտասարդ աղջկա դին հայտնաբերվել է լոգարանում

 

Հուլիսի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի 20 շենքին կից տարածքում անօգնական քաղաքացի կա:

Նշված հասցե է մեկնել թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը և նշված շինությունում գտնվող լոգարանում հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի: Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ ծառայողները, քանի որ ահազանգ է ստացվել, որ մահացածը, ով 25-ամյա Մարիամ Օ.-ն է, մահացել է շմոլ գազի պատճառով:

shamshyan.com-ն է գրում և նշում, որ տունը գազաֆիկացված չէ, չունի նաև գազի հաշվիչ, և կան կասկածներ, որ նշված տուն «լևի» գազ է անցկացվել: Այդ տեղեկությունը տեղում այս պահին պարզում են «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցները:Կայքի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա, ոստիկանության գնդապետ Մուշեղ Օհանյանին, ով նախկինում աշխատել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի, ոստիկանության Մեծամորի բաժնի պետ, իսկ նրա եղբայրը ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանն է:

https://mamul.am/am/news/155031

Be the first to comment on "Երիտասարդ աղջկա դին հայտնաբերվել է լոգարանում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ